Ցանկանում եմ ողջունել Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը, որը թույլ է տալիս Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մաս։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։
«Մյուս նշանների հետ մեկտեղ սա նույնպես շատ կարևոր նշան է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը վճռականորեն գնում է դեպի ժողովրդավարություն և խաղաղություն, քանի որ չկա խաղաղություն առանց արդարության։
Հայաստանին Ֆրանսիայի կապվածությունը շատ դարերի պատմություն ունի: Մեր երկու ժողովուրդներին կապում է իրական խորը բարեկամությունը, և Ֆրանսիան հպարտ է, որ Հայաստանի բարեկամն է և կարողացել է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու հայերին»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։