Բնականաբար, այսօրվա իրավիճակում ես կցանկանայի առաջին հերթին խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։
«Ես ուզում եմ դա կրկնել, քանի որ մենք բազմիցս տարբեր խոսքեր ենք լսել Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք բացատրում էին, որ խոսքը կամավոր հեռանալու մասին է։ Ոչ, սրանք կամավոր մեկնումներ չեն։ Սրանք հարկադիր մեկնումներ են։ Այս մեկնումներից ոչ մեկը կամավոր չի եղել։
Սա ընտրություն է, որն արվել է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Այս մասին ես արդեն խոսել եմ և ուզում եմ կրկնել, որ այս սուտը ոչ մեկին չի բավարարում»,- ընդգծեց նախարարը։