News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կյանքից անժամանակ հեռացել է հայ մշակույթի նվիրյալ, ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղ. ղեկավար և հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը։Հայտնում են «Սարդարապատ» պարարվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջում:

«Սրտի կսկիծով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է հայ մշակույթի նվիրյալ, ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղ. ղեկավար և հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը։

Նա իր ողջ կյանքը նվիրեց պարարվեստին, ազգային ոգով և հայրենասիրությամբ կրթեց և դաստիրակեց բազում սերունդների՝ փոխանցելով իր անկրկնելի և ուրույն ձեռագիրը, որը միշտ կմնա հայ պարավեստում և կփոխանցվի գալիք սերունդներին, որպես հայ մշակույթի յուրահատուկ մի մաս։

Միշտ վառ կպահենք Ձեր անունը իրական հայ, մշակույթի անմնացորդ նվիրյալ, մեր սիրելի ընկեր Մուրադ»։

Տպել
Ամենաշատ