News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի կողմից ուժի կիրառման  եւ հայատյաց քաղաքականության  հետեւանքով այսօր ԼՂ-ը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«ԼՂ 100 հազարից ավելի բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը, բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, իրենց ընտանիքի, այդ թվում ծերերի, երեխաների անվտանգության հարցում: Եւ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամնեը օրեր առաջ, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաեւ քաղաքացիական բնակչությունն ու  ենթակառուցվածքները»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ միջազգային  դերակատարների հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին կանխարգելելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր  հանձնառությունը ու ապահովելու ԼՂ անվտանգ եւ արժանապատիվ կյանքն իր բնօրաննում:

«Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակակակն մարտահրավեր է: Հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը, այդուհանդերձ երկարատեւ խաղաղության համար առանցքային են բոլոր առկա հիմնախնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, ՀՀ եւ Ադրբեջաբնի միջեւ պետական սահմանի առավելագույն հստակեցումը1975 թվականի քարտեզի հիման վրամ ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումւը երկրների ինքինշխանության եւ իրավազորության ներքո:

«Մեզ համար կարեւոր է նաեւ հումանիտար հարցերի քննարկումը, ինչպես օրինակ գերիների վերադարձի հարցն է»,-ասաց նա:

Միրզոյանը իր ելույթն ամփոփելով Ֆրանսիայի ԱԳ նախարարին ասաց, որ ՀՀ-ն կարիքն ունի եւ ձգտում է առավել սերտ գործընկերության եւ բարեկամության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ