News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ «3+3» ձևաչափը արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։ Այս մասին Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է երեքշաբթի Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։

Իրանի դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունն ընդգծում է միջազգային սահմանների պահպանման և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։

Նա նաև գոհունակություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։

«Հուսով եմ, որ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան կկազմի երեք միլիարդ դոլար, ինչը պահանջում է համապարփակ և երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր»,- ասաց նախարարը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների համար։

Գրիգորյանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում Իրանի դիրքորոշումն՝ ասելով, որ Երևանը հաստատակամ է ընդլայնել կապերը Թեհրանի հետ։ Նա նաև նշել է, որ Հայաստանը կարևոր և կառուցողական է համարում Իրանի դերը Հարավային Կովկասի զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության գործում։

Երեւանում Իրանի դեսպանատունը հայտարարել է Իրանից Սյունիքի մարզ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի հասնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ