News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են կառավարության աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից նշված ծրագրերին հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ