News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ եւ որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի եւ եթե չի խոստացել, ինչու չի հերքում։

Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հետեւյալ գրությունը ստացանք. «Ի պատասխան Ձեր՝ 29.09.2023թ. գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ»:

Էրդողանը, սակայն, պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել, եւ դա ասում էր՝ շատ հստակ մեջբերելով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցը: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս պատասխանով վարչապետ Փաշինյանը կամ նրա խոսնակը չեն հերքում Էրդողանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական...
«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար...
«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին...
Ամենաշատ