News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաեւ չրերի եւ կոնյակների գնման համար։

2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր ձեռք բերելու համար ծախսել է 443 հազար 300 դրամ։ Նույն ժամանակահատվածում նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար։ 2018 թվականից հետո կարծես ավանդույթ է դարձել կոնյակներ, չրեր եւ սպասքներ գնելը, ինչպես, օրինակ, դատախազության դեպքում է։

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի շատ կազմակերպություններ համալրում են 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Այս ոլորտը ամեն կերպ ստացավ արտոնություններ, սակայն այդ ոլորտում, բացի մի քանի միջազգային մրցույթի մասնակցելուց, ոչինչ չի եղել։ Չի գրանցվել ոչ մի նորարարություն, որը շրջադարձային կլինի Հայաստանի պատմության համար, ինչպես գունավոր հեռուստացույցն էր։

Այս ոլորտը կա, սակայն կենդանության նշաններ ցույց է տալիս միայն արտոնություններ պահանջելու ժամանակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
«Փաստ». Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ...
«Հրապարակ». Գաղտագողի երդվել է
Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները...
«Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով
Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ»...
Ամենաշատ