News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է անցկացրել համաշխարհային առաջնորդների հետ, որպեսզի դաշնակիցներին հավաստիացնի Ուկրաինային ԱՄՆ աջակցության մասին այն բանից հետո, երբ Կոնգրեսը ընդունեց օրինագիծ կարճաժամկետ պետական ֆինանսավորման մասին, որը չի ներառել օգնությունն այդ երկրին։

«Նախագահը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում։ «Առաջնորդները քննարկել են Ուկրաինա զինամթերքի եւ սպառազինության համակարգերի մատակարարումը շարունակելու, ինչպես նաեւ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հետագայում եւս ամրապնդելու հարցերը, քանի որ Ուկրաինան պատրաստվում է նոր գրոհների կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքի դեմ»։

Նրանք քննարկել են նաեւ «Ուկրաինայի տնտեսական վերականգնմանն աջակցելու հարցերը, համատեղ աշխատանքը էներգետիկ, տնտեսական եւ պարենային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ»։

Պենտագոնն անհանգստանում է ռեսուրսների սպառման հետ կապված, որոնք ենթակա են Ուկրաինա առաքման։ Պաշտպանության նախարարությունը դեռ 5,4 մլրդ դոլարի զենք ունի, որը կարելի է ուղարկել Ուկրաինա, բայց նրա փողերն արագ են վերջանում սեփական պաշարները համալրելու համար։

«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն, թե ինչ է մնացել մեզ, եւ հաշվի առնելով աջակցության ցուցաբերման մեր տեմպերը, դուք խոսում եք, գուցե, մոտավորապես մեկ-երկու ամսի կամ մոտավորապես այդքանի մասին»,- ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ