
Եվրոպան պետք է նվազեցնի կախումն ԱՄՆ-ից եւ դրա փոխարեն ամրապնդի եվրոպական աջակցությունը ՆԱՏՕ-ին, ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
«ՆԱՏՕ գերիշխող դերը՝ որպես անվտանգության ապահովողի, այլեւս չպետք է նշանակի, որ Եվրոպան արհամարհում է իր պաշտպանական պարտավորությունները»,- ասել է Պավելը՝ ելույթ ունենալով Բրյուգեի Եվրոպական քոլեջում, նոր ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ։ «ԱՄՆ-ից կախման նվազեցումը եւ եվրոպական ռազմավարական գործիքների զարգացումը պետք է դիտարկել որպես մեր ավանդը տրանսատլանտյան գործընկերությունում։ Ամենայն հավանականությամբ, մենք պետք է դուրս գանք պաշտպանության համար նախատեսված 2 տոկոսանոց ծախսերի շրջանակից»,- նշել է նա։