News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Քեւին Մակքարտիի ազատումը Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից կարող է ազդարարել Ուկրաինային օգնության հարցում սպասվող փոփոխությունների մասին։ Նրա հնարավոր հաջորդներից ոմանք կողմ են Կիեւին աջակցությանը, բայց մյուսները կտրականապես դեմ են, գրել է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատը նախօրեին առաջին անգամ քվեարկել է իր ղեկավարին հեռացնելու օգտին, Մակքարտիի դեմ քվեարկել են ութ գործընկեր-հանրապետականներ եւ 208 դեմոկրատներ։ Առայժմ պարզ չէ, թե ով կարող է դառնալ Մակքարտիի հաջորդը, բայց հաջորդ խոսնակը կարող է չեղարկել Ուկրաինային լրացուցիչ օգնությունը՝ նախքան առաջարկը կհասնի Ներկայացուցիչների պալատ, եթե նոր խոսնակը դեմ լինի այդ գաղափարին։

Մակքարտիին հեռացնելու քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից երեք օր հետո, երբ նա գլխավորել էր Ներկայացուցիչների պալատը, որպեսզի կանխի կառավարության շաթդաունը, որը ոչ մի նոր օգնություն չէր նախատեսում Ուկրաինայի համար, ինչն ընդգծում է, որ նրա խմբակցության որոշ անդամներ չեն ցանկանում աջակցել Ուկրաինային օգնության տրամադրմանը։

Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել էր, որ վստահ է, որ Միացյալ Նահանգները ի վերջո Ուկրաինային կտրամադրի ավելի մեծ օգնություն՝ անկախ խոսնակ Մակքարտիի ճակատագրից։

Մակքարտին այս շաբաթվա սկզբին հերքել էր մեղադրանքները, թե «գաղտնի գործարք» է կնքել Բայդենի հետ, որը թույլ կտա Ներկայացուցիչների պալատին կողմ քվեարկել Ուկրաինային օգնությանը։ Մակքարտին այն ժամանակ հայտնել էր, որ ցանկանում է ավելի շատ տեղեկություն ստանալ Բայդենի աշխատակազմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ