News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով IRNA-ին։

Տեղեկատվության համաձայն՝ Խալաֆ Խալաֆովը կհանդիպի իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Խալաֆ Խալաֆովը, չի հաղորդվում։ Հատկանշական է, որ այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Ադրբեջանական լրատվամիջոցները Խալաֆովի այցը Թեհրան կապում են Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այցի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ