News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին Հրազդանի ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ երեք օր առաջ Հրազդանի միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ 15-ամյա մի պատանու տվել է կեղծ 20 հազարանոց, որպեսզի նա դրանով ծխախոտ գնի: 

Պատանին 2 տուփ ծխախոտ էր գնել Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում գործող մի խանութից, որտեղ վաճառողուհին նրան տվել էր 18 450 դրամ մանրը: 

Նույն օրը պատանին ներկայացվել է բաժին, նույն օրը ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 19-ամյա երիտասարդը: 

Ոստիկանությունն զգուշացնում է, որ վերջին շրջանում տարածում են ստացել հատկապես 20-հազարանոց թղթադրամներով կտարվող խարդախությունները: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ