News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ օտարերկրյա զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի մերձակայքում ընկել է էստակադայից, հայտնել են պաշտոնյաները։

Հաղորդվում է, որ երեքշաբթի երեկոյան, տեղական ժամանակով մոտավորապես 19:45-ին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, բախվել արգելապատնեշին, ընկել էլեկտրահաղորդման գծի վրա և բռնկվել: «Ապոկալիպտիկ տեսարան, խոսքեր չկան»,- գրել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրյունարոն սոցցանցում կատարած գրառման մեջ։

Վենետիկում զոհերի հիշատակին պաշտոնական սուգ է հայտարարվել։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ