News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

«Սկզբում նրանք զբաղված էին Հայաստանին հորդորելով և խոստումներ տալով, և պարզապես պաշտոնական Երևանը գցեցին իրենց հաջորդ ծուղակները, հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից հետ պահեց հենց արևմտյան հանրությունը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն: Բրյուսելն առաջին և հիմնական ձայներից էր, որ պետք չէ իրականացնել այն ամենը, ինչ պայմանավորվել են Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ ինչ-որ հատուկ ճանապարհով։ Ահա թե որտեղ էր տանում այս հատուկ ճանապարհը, ցավոք, մենք բոլորս հիմա տեսնում ենք:

Թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես գալիս հրադադարի հաստատման հարցում որպես միջնորդ, ԵՄ-ն այս ամենը դիտում էր կողքից՝ չմտածելով անգամ գործնական առումով ինչ-որ կերպ օգնելու և աջակցելու մասին։ Ինչպես է ռուսական կողմը կազմակերպել հումանիտար օգնության առաքումը Լաչինի միջանցքի ապաշրջափակումից հետո, ինչպես է ուղեկցել Հայաստան մեկնող ղարաբաղցիներին... Բրյուսելն ու ԵՄ-ն ընդհանրապես լուռ նայեցին այս ամենին կողքից։

Դե, ինչպե՞ս լուռ... Բնականաբար, ՀՀ քաղաքացիներին ստեր ասելով, որ թե իբր Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Ռուսաստանը չէր, որ դավաճանեց. Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում, միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական, մարդասիրական առումներով: Իսկ այն, ինչ պայմանավորվել էին Մոսկվայի միջնորդությամբ, Երևանին հենց ԵՄ-ն համոզել հետ կանգնել դրանք իրականացնելուց: Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. ԵՄ-ն դարձել է տարածաշրջանում սադրիչ:
ԵՄ դիտորդները գնդակոծության տակ չեն ընկել եւ չեն զոհվել, ինչպես ռուս խաղաղապահները: Նրանք միյն հրահրել են  միայն դա գիտեն...

Անկեղծ ասած, Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ մի կայունություն կամ դեէսկալացիա չի ապահովում, և նրա հիմնական խնդիրը Հայաստանի անվտանգությունը չէ, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը չէ, այլ հետախուզական մոնիտորինգը ի շահ Բրյուսելի և իրավիճակի հրահրումը։ Բարձրագոչ, միժմանակ սուտ հայտարարությունների պակաս չկա»,- նշել է նա։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջերս տված հարցազրույցը՝ Զախարովան հիշեցրել է, որ հենց ԵՄ-ն է գագաթնաժողովներ գումարել Պրահայում և Բրյուսելում, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ «Թեև մինչ այս Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հակառակն էր ասում։ Մինչ այդ ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանն է։ Ինչո՞ւ Շառլ Միշելը չհիշեց ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը.

Ինչո՞ւ Պրահայում և Բրյուսելում հանդիպումների ժամանակ ԵՄ-ն չառաջարկեց հոգ տանել ԼՂ բնակիչների անվտանգության մասին՝ լինելով պաշտոնական Երևանի կուրատորը։ Որովհետեւ ԵՄ-ն զբաղվում էր միայն մեկ բանով՝ սադրանքով: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբեք չեն մտածել Լեռնային Ղարաբաղի բնակիչների ճակատագրի մասին, սա նրանց քաղաքական խաղի մի մասն է միայն։ Նրանց մտածմունքը Ռուսաստանն է: Նրանց բոլոր գործողությունների հիմքում ռուսաֆոբ մոտեցումն է... Հենց Բրյուսելն է պատասխանատու այն բանի համար, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի բոլոր պայմանավորվածությունները փոխարինվեցին հենց այս գագաթնաժողովներով՝ ԵՄ երկրների տարածքում, և Երևանի դիրքորոշումը ձեըավորվել է ԵՄ ազդեցության տակ։ Պետությունների ինքնիշխան իրավունքն է ձևավորել իրենց դիրքորոշումը, բայց գոնե դա պետք է հետևողական լինի»,- նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ