News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի պարտավորությունների մասին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քատրին Կոլոնայի հայտարարությունները Երեւան կատարած այցի ժամանակ։

«...Ես Քատրին Կոլոնայի փոխարեն կլռեի երաշխիքների եւ պարտավորությունների հարցում՝ այն երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված, որտեղ Ֆրանսիան ինքն իրեն անվանում կամ համարում է միջնորդ։ Նորից սուտ, նորից ֆրանսիական դիվանագիտության թույլ փորձ՝ խաղարկելու ղարաբաղյան հարցը, տարածաշրջանը լքած հայ բնակչության ծանր հումանիտար վիճակը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կատարածն իրավիճակի կարգավորման գործում սկսեցին առանց ամաչելու պատճենել ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, իսկ հետո պարզապես խեղաթյուրել ի շահ իրենց շահերի, առանց մտահոգվելու այդ տարածաշրջանի բնակչության մասին։

«Ի՞նչ է արել Ֆրանսիան, ի՞նչ է արել Բրյուսելը, ամբողջ ԵՄ-ն։ Կոնկրետ գործողություննե՞ր։ Այս ուղղությամբ Վաշինգտոնին դիմելն արդեն իզուր է... Խոսքերից, այդ անվերջ ձգձգվող փիառ-ակցիայից բացի։ Նրանք Հայաստանի իշխանություններին համոզել են մոռանալ Արցախի իրավունքների եւ անվտանգության մասին, դրա հետեւանքն էլ դարձավ ներկայիս ճգնաժամը։ Հարցը միայն այն է, որ երբ Բրյուսելի հովանու ներքո, եւ ես կարծում եմ՝ ԱՄՆ հրահրմամբ, Հայաստանի ղեկավարությունը նոր պարտավորություններ վերցրեց, նրանք որեւէ կերպ չարձանագրեցին Արցախի կարգավիճակը, անվտանգությունը եւ բնակիչների երաշխիքները»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ