
Նիգերի առնվազն 60 զինվոր է զոհվել հարձակման հետևանքով, որը, ենթադրաբար, իրականացվել է ջիհադիստների կողմից: Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 29 զոհի մասին։ Սակայն, ըստ RFI-ի վկայակոչված ականատեսների, կորուստը կազմել է առնվազն 60 մարդ: Ռադիոկայանի տվյալներով՝ Նիգերում եռօրյա ազգային սուգ է հայտարարված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։