News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը


Հիշում եք՝ մի քանի օր առաջ ընդդիմադիրներն ասում էին՝ փակենք օդանավակայանի  ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում այնտեղ ստորագրում է մի փաստաթուղթ, որը չգիտեմ ինչ է անելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մինչեւ այս պահն էլ հաստատել ենք մեր Գրանադա այցելությունը, ընդ որում շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ մտածում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու: Ըստ էության, մինչեւ այս առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում:

Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որ ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ: Հիմա քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, եւ հասկանալիորեն օդանավակայանի ճանապարհը ոչ ոք չի կարող փակել, հետո տեսանք ՝ ինչ եղավ: Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենեւին ոչ մեր մեղքով»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց, որ «խամաճիկային ընդդիմությունը իր հերթական բոնուսները չի ստանա, որովհետեւ, ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ պատվիրակությամբ են մեկնում Գրանադա, այդ թվում ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը. «Մենք չենք չեղարկել, մեկնում ենք եւ այնտեղ ունենալու ենք հանդիպումներ եւ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել եւ ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ այդ շատ կարեւոր որոշումը կայացվեց»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ չպետք է կարծիք ձեւավորվի, որ այդ փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի շահերին եւ լիարժեք համապատասխանում է միայն Հայաստանի շահերին. «Այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության շահերին: Եթե այդ փաստաթուղթը հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այն եւ որեւէ մեկը չի կարող ստիպել: Այլ բան, որ կան ուժեր, որոնք տեսնում են, որ Հայաստանի սահմանների թիկունքում կան շտ մարգինալացված, խամաճիկային ուժեր, եւ կարելի է նրանց օգտագործել Հայաստանի շահերին ի վնաս հավասարակշռքությունները կորցնելու համար: Կարծում եմ՝ հենց այս սցենարն են իրականացնում»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ