News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Դևդորակի ճանապարհային թունելում, որը գտնվում է վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին, ժամանակավորապես կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը, հայտնում է Sputnik-Վրաստանը՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին հղումով։

Սահմանափակումը ներդրվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում՝ էլեկտրահամակարգի վերականգնման աշխատանքների հետ կապված։ Թե որքան ժամանակ կգործի ռեժիմը, չի նշվում։

Թունելի փակման ժամանակ ավտովարորդները կկարողանան օգտվել միջպետական ​​շրջանցիկ ճանապարհից։ Երթևեկությունը վերահսկվելու է պարեկային ոստիկանության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ