News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հետ ստորագրվելիք պայմանագիրը ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու մասին է լինելու, «Ազատությանը»  փոխանցեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանը։

Ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։ Իսկ ի՞նչ զենք է ակնկալում Հայաստանը՝ պաշտպանողական, թե նաև հարձակողական, Խաչատրյանն ասում էր՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։

«Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, մեծ դաշտ է բացվել ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Շատ կարևոր հարց է այդ ուսումնական պրոցեսը»,-ասել է պատգամավորը: 

Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, որի խոցելիությունը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ի հայտ եկավ, Արմեն Խաչատրյանն ասաց. «Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Նույնիսկ եթե որևէ բան չկորցնեինք և պահպանեինք այն, ինչը կար, միևնույն է դա այսօրվա իրավիճակին համահունչ չէ, հետևաբար նոր որակի պետք է հասցնել: Եվ մենք պետք է դիտարկենք աշխարհում լավագույն օրինակները ու նաև մեր առանձնահատկությունները, որ փոքր երկիր ենք, մենք անգամ ռազմավարական տարածքային խորություն չունենք, ըստ այդմ մենք արդեն պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը»:

Նրա խոսքով, այս թեման կլինի Ֆրանսիայի հետ բանակցություններում, բայց որևէ մեկի հետ բանակցելը չի բացառում մյուսների հետ բանակցությունները:

Հարցին՝ զենքն անվճար է տրամադրվելո՞ւ, թե Հայաստանը պետք է վճարի զենքի համար, ՔՊ-ական պատագամավորը պատասխանեց. «Զենքի ձեռքբերման մեջ նվերներ չեն լինում, իհարկե, ամեն ինչի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է վճարել, բայց զենքի ձեռքբերման պրոցեսները բավականին բարդ են ամբողջ աշխարհում, և մի շարք պրոցեսներ պետք է անցնեն, որպեսզի այդ գործընթացները ռեալ առարկայական դառնան: Ես գիտեմ, որ ձեզ հետաքրքրում է առարկայական՝ երբ է կոնկրետ ինչ-որ մի զենք հասնելու այստեղ, եթե հասնի էլ, կարծում եմ, դուք այդ մասին չեք իմանա, եթե իմանաք, ուրեմն աշխատանքները թերի են կատարվել: Բայց պրոցեսը բավականին երկարատև է, և արագ արդյունքներ չեն լինում այս ոլորտում»:

Նա ընդգծեց, որ դա գուցե մեկ տարի տեւի. «Այո, Հայաստանը դեռ զենք չի ստացել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ