News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից մոտ 52 հազար ներքին տեղահանվածներ ապրում են Հայաստանի կառավարության կողմից հատկացված վայրերում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում, նրանցից 72 հազարը գրանցված են տարբեր մարզերում:

«Ամենաշատը Կոտայքի և Արարատի մարզերում են՝ համապատասխանաբար 20 հազար և 17 հազար մարդ»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով, այս պահին իշխանությունը մի քանի մարտահրավերների առաջ է կանգնած. «Պետք է պարզել, թե որտեղ են գտնվում (մյուս - խմբ.) բռնի տեղահանվածները և արդյո՞ք բավարարվում են նրանց սննդի կարիքները»,- նշել է նախարարը։

Սանոսյանն ընդգծել է, որ բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը կփոխհատուցի կառավարությունը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղից ոչ բոլոր բռնի տեղահանվածները կկարողանան Հայաստանում ապրելու համար հատկացվող միջոցներ ստանալ։

«Բացառություն է արվելու վերը նշված միջոցների վճարումների մասով։ Այս աջակցությունը չեն ստանա Հայաստանում բնակարան ունեցող բոլոր հայրենակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Եվ սա տրամաբանական է. Մնացած բոլորը կստանան»,- ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած յուրաքանչյուր ընտանիքի կեցության ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի 10 հազար դրամ՝ բոլոր կոմունալ ծախսերը հոգալու համար։

Նշենք, որ միջին ընտանիքի իրական կենցաղային ծախսերը զգալիորեն գերազանցում են ներկայացված թվերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ