News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Այո, մենք ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք ցածրացնել, ընդ որում, մի գաղտնիք բացեմ, ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձեւով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց: Այստեղ է խնդիրը: ԼՂ-ն բարձրացրեց ձեր քաջալերմամբ: Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի: Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո, միջազգային հանրությունը Սոֆիյում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչո՞ւ չգնացին: Որովհետեւ ԼՂ-ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց. Այ դա ոչ մեկը չգիտի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ