
Թուրքիայի անվտանգության գերատեսչությունների և ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Անկարայում՝ անվտանգության հարցերով նիստ անցկացնելու համար։ Հանդիպումը տեղի է ունենում Ազգային պաշտպանության նախարարության շենքում։
TRT հեռուստաալիքը, որը հայտնել է այս մասին, հանդիպումը կենսական է անվանել՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ահաբեկչություն է իրականացվել Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից։
Հանդիպմանը մասնակցում են ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը, ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։