
Թուրքիայի իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մեկնաբանել է Ալիեւի եւ Էրդողանի հրաժարվելը մեկնել Գրանադա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմերը Չելիքը հայտարարել է, թե իրենք ողջունում են Գրանադա չմեկնելու եւ Փաշինյանի հետ չհանդիպելու Ալիեւի որոշումը։
Օմեր Չելիքը նշել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը թույլ չի տրվել Թուրքիայի նախագահի մասնակցությունը, որի պատճառով Ադրբեջանը եւս հրաժարվել է։
Ըստ Չելիքի, անընդունելի է, որ հանդիմանը մասնակցելու են միայն ԵՄ-ն, Գերմանիան, Ֆրանսիան եւ Հայաստանը։ Նա պնդել է, թե Մինսկի խումբը երկար տարիներ փաստացի աջակցել է Հայաստանին ձգձգել Ղարաբաղում ներկայությունը, իսկ Ֆրանսիան երբեք չի ասել որ Հայաստանը բռնազավթել էր Ղարաբաղը։
Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահը չեղարկել է այցը Իսպանիա Գրանադա քաղաք, իսկ ավելի ուշ իր այցի չեղարկման մասին հայտնել է Ալիեւը։