News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ինչքան էլ ատոմակայանը շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարեւոր կայան, բայց ատոմակայանների հետ կապված գործընթացները բավական պարզ ու հստակ են. այսինքն կան չափորոշիչներ, եւ կան խմբեր, մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ յդ կայանը համապատասխանո՞ւմ է չափորշիչներին, թե ոչ, որից հետո կարող է որոշվել՝ այդ կայանը կաշխատի, թե ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Թուրքիան պահանջել էր փակել Հայաստանի ատոմակայանը՝ վկայակոչելվ, որ այն անվտանգ չէ:

«Ես պետք է վստահեցնեմ, որ դեռեւս 1993-ից սկսած մեր ատոմակայանում իրականացվել եւ շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ եւ առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչեւ 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչեւ 2031 թվականը աշխատելու լիցենզիա: Վերջերս կառավարությունն ընդունեց եւս մեկ որոշում առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխտանքներ, որոնք արդեն նախանշված են, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի մինչեւ 2036 թվականը»,-ասաց Սանոսյանը:

«Ես մեկ-մեկ ասում եմ՝ մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից: Աշխատակիցների պարագայում էլ, երեւի ճիշտ է, որ նոր չլինեն, այսինքն փորձառու, լավ մասնագետներ լինեն, որոնք տիրապետում են իրենց աշխատանքին»,-ընդգծեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ-ում հյուրընկալել են ԱԷՄԳ-ի ղեկավարին, շրջանց են իրականացրել ատոմակայանում: Նախարարն ընթերցեց ԱԷՄԳ-ի ղեկավարի խոսքը. «Ուրախ եմ տեսնել անվտանգության եւ հուսալիության գծով բարելավումները, որոնք  կտարվել են կայանում: Տպավորված եմ կայանի աշխատակազմի նվիրված աշխատանքով»:

Սանոսյանը նաեւ տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տանում նոր էներգաբլոկի կառուցման շուրջ. «Փորձում ենք ուսումնասիրել համաշխարհային փորձը, առկա տեխնոլոգիաները, մեր էներգետիկ համակարգի համապատասխանությունը առաջարկվող տարբերակներին: Այսինքն բավականին ակտիվ աշխատանք է տարվում, եւ մենք այդ լուծումները, կարծում եմ՝ հերթականությամբ կգտնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա
Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի...
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Ամենաշատ