News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Աբու Դաբիի ազգային էներգետիկ TAQA ընկերությունը նախատեսում է մոտ ժամանակներս շահագործման հանձնել աշխարհի խոշորագույն  արևային էլեկտրակայաններից մեկը, ինչը թույլ կտա ԱՄԷ-ին կրճատել ածխաթթու գազի արտանետումները տարեկան 2,4 միլիոն տոննայով։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջասեմ Հուսեյն Թաբեթը։

TAQA-ի տնօրենի խոսքով, կայանում արտադրվող էլեկտրաէներգիան իրացվելու է 1,32 ցենտ սակագնով մեկ կՎտժ-ի համար, ինչը նախագիծը կդարձնի «աշխարհում ամենաարդյունավետներից մեկը»:

Կայանի շինարարությունը սկսվել է 2020 թվականին Ադ Դաֆրա շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Աբու Դաբիում։ TAQA ընկերության հետ միասին նախագծին մասնակցում են էմիրաթական Մասդարը, ֆրանսիական EDF Renewables-ը և չինական Jinko Power-ը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ