
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում: