News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արդեն 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արաածոտնում կրթական համակրագում գրանցվել է 306, Արարատում՝ 943, Արմավիրում 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում 1033, Շիրակում 216, Վայոց Ձորում 108, Տավուշում 158, Երեւանում 2048 երեխաներ:

Նախարարի խոսքով՝ երեխաները ապահովվում են գրենական պիտույքներով, նաեւ դասագրքերի հարցն է ապահովում, կրկին անվճար հիմունքներով:

Ժաննա Անդրեասյանը  նշեց, որ նաեւ մեկնարկում է ուսանողների աջակցության ծրագիրը, կարգավորել են ուսանողների տեղափոխման հարցը ՀՀ ուսումնական հաստատություններ,քննարկվելու է կրթաթոշակի հարցը, դրա չափը որոշվելու է վարձավճարի չափին համապատասխան:

Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ ունեն 1790 ուսուցչի թափուր հաստիք, որրից 1450-ը ուսուցչական է: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են աշխատանքի ընդունվել առանց մրցույթի:

Ուսուցիչները հետագայում կարող են չեղարկել եւ եւս մեկ անգամ այլ դպրոց ընտրել աշխատանքի անցնելու համար, եթե բնակավայրի փոփոխություն է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ