News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայկական դպրոցներում ներկայումս կա ուսուցչի 1790 թափուր տեղ։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում ասել է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարությունը, ըստ նրա, պատրաստ է ուսուցիչներ ներգրավել Ղարաբաղից։ Ընդ որում,  աշխատավարձի հավելումով։

«Տարբեր բնակավայրերում թափուր տեղերը լրացնելու համար հնարավոր կլինի ուսուցիչներ ներգրավել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներից։ Առաջիկա օրերին նրանք կկարողանան կապ հաստատել նախարարության հետ և ընտրել դպրոց, ինչպես նաև իրենց մասնագիտությամբ թափուր աշխատատեղ»,- ասել է Անդրեասյանը։

Նախարարը պարզաբանել է, որ գործող օրենսդրությամբ հանրակրթական դպրոցներում ուսուցիչները պետք է նշանակվեն մրցութային կարգով, սակայն այժմ հայրենակիցներին արագ աշխատանքի տեղավորելու համար նրանց նշանակումը կլինի գործուղման տեսքով, որի ընթացքում մրցույթ չի պահանջվի։

«Բացի այդ, գործուղումը ենթադրում է աշխատավարձի 30 տոկոս բարձրացում, ինչը, կարծում ենք, այժմ նույնպես կարևոր է»,- հավելել է Անդրեասյանը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից մոտ 5 հազար երեխա արդեն ընդգրկված է հայկական դպրոցներում։ Իսկ այս ցուցանիշը, ըստ նախարարի, օրեցօր աճում է։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ