News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները մի անգամ ասացին. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Դրանից հետո մենք կորցրինք Արցախը։ Աստված մի արասցե, որ իշխանությունները հայտարարեն, որ Սյունիքը Հայաստան է, և վերջ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Մենք երբեք այսքան նվաստացած վիճակում չենք եղել։ Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը քննարկում են Հայաստանով անցնող միջանցքն՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչնչացվեց, դրանից ոչինչ չմնաց։ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ կերպով պահանջում են միջանցքներ, պարզվում է, դրանք առնվազն երկուսն են, և դրանք ոչ թե տրանսպորտային նշանակություն են ունենալու, այլ ռազմավարական։

Բացի այդ, ոչ պակաս ագրեսիվ կերպով պահանջում են Հայաստանի բնակեցումը 300 հազար ադրբեջանցիներով։ Նրանց կհետևեն ադրբեջանցի ոստիկանները։ Բացի այդ, պահանջում են փակել ատոմակայանը՝ ցանկանալով մեզ վերադարձնել քարե դար։ Բացի այդ, խոսում են Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մասին»,- նշել է Խաչիկյանը։

Նա այս ամենը անվանել է Հայաստանի ոչնչացման ծրագիր։

«Սյունիքով անցնող միջանցքի բացումից հետո ադրբեջանցիները կդիմեն սադրանքների, որպեսզի առիթ ստանան զորք մտցնելու և Հայաստանի տարածքը գրավելու համար»,- ընդգծել է փորձագետը։

Նա համոզված է, որ Արևմուտքը շահագրգռված է միջանցքի բացմամբ, քանի որ Ադրբեջանը փաստացի միասնական է դառնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

«Ինչո՞ւ Արեւմուտքը կարող է անվտանգության երաշխիքների մասին  հայտարարել Ուկրաինայում, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանում հզոր ադրբեջանամետ և թուրքամետ լոբբին փորձում է Ռուսաստանի ղեկավարությանը համոզել, որ հայերի հետ գործ ունենալ հնարավոր չէ, և անհրաժեշտ է բանակցել Բաքվի և Անկարայի հետ։

Մենք ձախողել ենք բոլոր կապերը մի դաշնակցի հետ, որը մեզ դաշնակից չի համարում։ Արևմուտքը օգնություն չի ցուցաբերի, իսկ Իրանը ռազմական միջամտություն չի իրականացնի։ Հայաստանի իշխանությունները սպասարկում են օտարների  շահերը՝ փորձելով հաճոյանալ Արևմուտքին, որը խոսքից բացի ոչինչ չի տալիս»,- եզրափակել է Խաչիկյանը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ հետ խաղաղության պայմանագրի հարցում Բաքվի շահերը տարբերվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցումներից. Մարկեդոնով
Ադրբեջանն իսկապես ձգտում է ազատվել Արևմուտքի «միջանկյալ խնամակալությունից» և հաստատել իր հաղթանակը ...
Բայդեն. Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի
Վարչակազմի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար...
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 2%-ը
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ