
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․
«Մարդ պետք ա կատարյալ խելապակաս լինի, որ ուղակի չհասկանա, որ եթե Հայաստանը չունի ոչ մի ռեսուրս դիմադրելու ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ Ադրբեջանին, ապա ունի անգամ չնչին ռեսուրս հակադրվելու Ռուսաստանին։ Ու եթե այսօր Մոսկվայի ձեռքերը չեն հասնում պատժելու Բաքվին, ապա ինքը չունի այդքան հնարավորություն ու ռեսուրս շան օրը գցել Երեւանին։
Պետք չի մեծ խելք ունենալ հաշվարկելու համար թե առանց անգամ չնչին ռեսուրսներ ծախսելու ինքը ինչեր կարող ա անել, ու դա ինչպիսի հետեւանքներ կունենա մեր բոլորի ճակատագրի վրա։ Ու ում հույսով են այս ամենը անում, այն նույն ուժերի հույսով ովքեր ամենավերջում մտան Արցախ ընդամենը արձանագրելու վիճակը ու հայտարարեցին, որ այնտեղ ամեն ինչը նորմալ ա անցել։
Ես բազմաթիվ անգամներ բացատրել եմ, որ այստեղ խնդիրը միայն այն չի, որ Մոսկվան պատշաճ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլ որ դրա արդյունքում մենք պետք է մեր թշնամիների թիվը չավելացնենք եւս մեկով։ Մենք հիմա այն վիճակում ենք, որ հակառակը, պետք է ոչ միայն փորձենք բոլոր գերտերությունների հետ չունենանք խնդիրներ, այլ նաեւ փորձենք այդ նույն Անկարայի ու Բաքվի հետ խոհեմությամբ ու պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ լեզու գտնել, քանի որ չունենք էլ որեւէ ռեսուրս շարունակելու կոնֆլիկտը։ Ազգը չի կարող զոհաբերվել հանուն մեկ հոգու մոլագարության...
Հ․Գ Ընդ որում, պարզ ա, որ Մոսկվան ներկայումս չունի լուրջ ռեսուրսներ Հայաստանին օգնելու համար, դրա համար իրեն լիովին ձեռնտու են են Նիկոլի քայլերը, որպեսզի հետո բոլոր աղետների համար մեղադրի իրեն ու իրեն իշխանության բերած հայերին։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե ինքը չի օգնում, ապա իր երեսին թքելով դուք այլ տեղից իրական օգնություն կստանաք։ Այլ տեղից օգնություն սպասողները այդ նույն տրամաբանությամբ ստորագրեցին Պրահայի հայտարարությունը ու մատաղ արեցին Արցախը...»: