News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի Զանգեզուրի միջանցքով իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային անխափան տեղաշարժ ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի և Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆիի հարցերին։ Հադսոնի ինստիտուտը, գրում է Haqqin.az-ը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, հայերը սխալ են մեկնաբանել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում այս միջանցքը մեզ համար»,- ասել է Ամիրբեկովը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Այլ հարց է, թե ինչպես են ապահովելու դրա անվտանգությունը։ Սա առանձին հարց է, քանի որ հրադադարի եռակողմ հռչակագրի համաձայն՝ տեղաշարժի անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները։ Այժմ թվում է, որ Հայաստանը վերանայում է այս պարտավորությունը, քանի որ նրանց այլևս հարմար չէ ռուսներին վերապահված այս դերը»,- հավելել է նա:

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է անհապաղ վերսկսեն խաղաղ բանակցությունները. «Մենք պետք է անհապաղ վերսկսենք խաղաղ բանակցությունները, վերսկսենք քննարկումները սահմանների սահմանազատման հարցի շուրջ և, իհարկե, քննարկենք հաղորդակցության վերականգնման հարցը։ Սրանք խաղաղ գործընթացի երեք հիմնական ուղղություններ են, որոնք մեծ հեռանկարներ ունեն»։

Ըստ Ամիրբեկովի, Ղարաբաղում «ապօրինի ռեժիմի» լուծարումը վերացրել է տարածաշրջանում ավելի լայն խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը:




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ