News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Զանգեզուրի միջանցքը, եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել դրա ստեղծմանը, կարող է անցնել Իրանով։ Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։

«Կարևոր հարցն այն է, թե արդյոք Զանգեզուրի միջանցքը կանցնի Հայաստանով։ Իրական աշխարհագրական պայմանների տեսանկյունից միջանցքը ձեռնտու կլինի այն տարածքներից ցանկացածին, որով այն կանցնի։ Կարծում ենք՝ Հայաստանը այս հարցը կգնահատի առանց քաղաքական միջնորդավորված նկատառումների։ Հակառակ դեպքում այլընտրանքը կլինի այն, որ միջանցքն անցնի Իրանի սահմաններով»,- ասել է Ուրալօղլուն։

Նախարարը նշել է, որ Զանգեզուրի երթուղին մեծ մասամբ արդեն պատրաստ է, բացառությամբ  որոշ հատվածների։ «Կա մի երթուղի, որը Բաքվից գնում է Խան քաղաք (նկատի ունի Ստեփանակերտ/Խանքենդի): Դրան հաջորդում են   թուրքական ընկերության կողմից մինչև Հայաստանիսահմանները կատարվող աշխատանքները։ Նախիջևանում մոտ 110 կմ երկարությամբ երթուղի կա, և այնտեղ ճանապարհները մի փոքր կառուցման կարիք ունեն։ Որից հետո երթուղին կանցնի դեպի Կարս [Թուրքիա]։ Թուրքիայի տարածքում 224 կմ ճանապարհ կլինի»,- ասել է Ուրալօղլուն։

Ըստ նրա, շուտով աշխատանքները կսկսվեն Նախիջևանի տարածքում։ Իսկ մեկ ամսվա ընթացքում Թուրքիան իր տարածքում երթուղու մի մասի կառուցման մրցույթ կանցկացնի։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ