
Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագիր կնքել և ԱՄՆ-ից գնել «Սթրայքեր» զրահամեքենաներ՝ 1,376 միլիարդ դոլարարժողությամբ, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
««Սթրայքերի» համար վճարելու ճշգրիտ գումարը հայտնի կդառնա, երբ նախագիծն ավարտվի, հատկապես դա վերաբերում է լեվով պայմանագրի արժեքին, քանի որ պայմանագիրը լինելու է ԱՄՆ դոլարով, իսկ փոխարժեքը լողում է: Կախված փոխարժեքից՝ սա մեր արժույթով կարող է քիչ թե շատ շահավետ լինել, բայց դոլարով գումարը չպետք է գերազանցի 1,376 միլիարդը»,- ասել է նախարարը։
Տագարևը պարզաբանել է, որ առաջին վճարումը կարող է կատարվել մինչև տարեվերջ, իսկ պայմանագրով վերջնական վճարումները պետք է կատարվեն 2027-2028 թվականներին, երբ ստացվեն վերջին զրահամեքենաները, սակայն նախ պետք է ստորագրվի և վավերացվի համապատասխան պայմանագիրը։
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է ձեռք բերել 198 մարտական և օժանդակ մեքենաներ, այդ թվում՝ 183 «Սթրայքեր», դրա իրականացումը հավանության է արժանացել խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից։ Ավելի վաղ Բուլղարիային ռազմական տեխնիկայի վաճառքին հավանություն էին տվել ԱՄՆ իշխանությունները։