News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատում հետխոհրդային տարածքում եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այս մասին Սանկտ-Պետերբուրգում, ԱՊՀ երկրների վարչապետների համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ այն «հեռանկարային է եւ ժամանակին համընթաց»:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով զբոսաշրջության զարգացման վերաբերյալ՝ գործադիրի  ղեկավարն ընդգծել է, որ այս ոլորտը համարվում է կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ արդեն վերականգնել եւ շարունակվում են արդիականացվել մեր երկրի զբոսաշրջային կենտրոնների՝ Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Արզնիի ենթակառուցվածքները, որտեղ կարելի է կազմակերպել բարձրակարգ հանգիստ:

«Հատկապես վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք: Հայաստանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ նաեւ հոգեւոր-մշակութային հուշարձանների առկայության տեսանկյունից, որոնք ունեն դարերի պատմություն: Հույս ունենք, որ առաջիկա տաս տարիների ընթացքում մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից»,-ասել է նա:

Ուսանողների խնդրանքով անդրադառնալով ԼՂՀ-ում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին՝ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ ԼՂՀ-ն զարգանում է դինամիկ տեմպով: «Տնտեսական աճն Արցախում մշտապես երկու անգամ ավելի է, քան Հայաստանում: ԼՂՀ-ում  առկա է կազմակերպված քաղաքացիական հասարակություն: Երբեմն մենք նույնիսկ օրինակներ ենք վերցնում Լեռնային Ղարաբաղից՝ բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Կարծում եմ՝ ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը, քանի որ այստեղ եւս այլընտրանք չեմ տեսնում: Հարեւան պետություններն արագ փոփոխվող աշխարհում պետք է գտնեն ընդհանուր լեզու՝ իրենց հետագա առաջընթացն ապահովելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ