Իսպանական Գրանադայում կարճատև շփում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև:
Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գրանադայում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Նաև ավելացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։





























