News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հաշվառված եւ արդեն նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է  վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 73 453-ը տեղաբաշխված են մարզերում:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյան է՝

Արագածոտն՝ 3771,

Արարատ՝ 17 139,

Արմավիր՝ 7328,

Գեղարքունիք՝ 5097,

Լոռի՝ 4478,

Կոտայք՝20694,

Շիրակ՝ 3159,

Սյունիք՝ 5762,

Վայոց Ձոր՝ 2370,

Տավուշ՝ 3056:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ անձը նախ տեղակայվել է մեկ մարզում, ապա տեղափոխվել է ուրիշ մարզ՝ տարբեր պատճառաբանություններով:

Նա հայտնեց, որ 6300 երեխաներ արդեն տեղավորվել են դպրոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ