News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երեւանի 14-րդ քաղաքապետն է:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ: 

«Հիմք ընդունելով  ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 կետի 8-րդ մասը, ղեվարավելով Երեւանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ սահմանված հավելվածով հաստատված 106-րդ կետը եւ հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, հայտարարում եմ՝ Երեւանի քաղաքապետ ընտրվել է Տիգրան Արմենի Ավինյանը»,-հայտարարեց Վարդանյանը, որին հաջորդեցին ծափահարություններ:

Նշենք, որ քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 33 կողմ ձայն, սակայն քանի որ Ավինյանը քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Արդյունքների հրապարակումից հետո Ավինյանը մոտեցավ ամբիոնին, շնորհակալություն հայտնեց երևանցիներին, ավագանու անդամներին. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու այն անդամներին, որոնք ընտրեցին քաղաքապետ։ Ես խոստանում եմ ծառայել Երևանին. Հայաստանի Հանրապետությանը, բոլոր այն սկզբունքների հիմքով, որը հայտարարել ենք 2018-ին»,-ասաց նա իր խոսքում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին...
Ամենաշատ