ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինկենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։





























