News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՌԴ-ն Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ երկրների շահերի առաջմղման փորձ է տեսնում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների թեժացմանը, դա վճռական չափով արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք ոչ կառավարական կազմակերպությունների այնպիսի քանակության մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, եւ առաջ էլ դրանք քիչ չէին։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամական հարաբերությունների առաջմղման նպատակով։ Ուղիղ հակառակը։ Դրանք ուղղված են այն բանին, որպեսզի այստեղ հող ստեղծեն հակառուսական տրամադրությունների եւ այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով առաջին հերիթն ԱՄՆ-ի եւ Եվրամիության ու ՆԱՏՕ երկրների շահերն առաջ տանելու համար։ Այդ փորձերը մենք տեսնում ենք,  դրանք ինչ-որ արդյունքների հասնում են»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը խոր համոզմունք ունի, որ հայ ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ավանդական, եղբայրական կապերի զարգացմամբ ՌԴ-ի հետ։ «Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ մեկ-երկու օր առաջ [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց, հարցազրույց, եւ դրանում հստակ ասաց, որ Հայաստանը չի փոխում իր կողմնորոշիչները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերիշխի, չնայած Երեւանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ավելացրել է նա։

Նշենք, որ Հայաստանը ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Բիշքեկում մասնակցում է փոխարտգործնախարարի մակարդակով։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նիստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ