News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը:

«Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

«ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման հրամանը, եթե այն հաստատվի, անխուսափիրորեն արդեն իսկ ողբերգությունը կվերածվի աղետալի իրավիճակի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ