News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կատարի մայրաքաղաքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Իրանի նախարարի Դոհա ժամանելուց մի քանի ժամ անց, որտեղ նա հանդիպել է նաև Կատարի արտգործնախարարի և վարչապետի հետ։

Սա Իրանի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների առաջին հանդիպումն էր անցած շաբաթ օրվանից ի վեր, երբ պաղեստինյան խմբավորումը գործողություն սկսեց Իսրայելի դեմ։

Աբդոլլահյանը Քաթարում է իր տարածաշրջանային շրջագայության չորրորդ փուլի համար, որը սկսվել է հինգշաբթի օրը: Նա արդեն եղել է Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ