News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ ընդգծել է. «Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է և գտնվում է ակտիվ իրագործման փուլում:

Այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարեւորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում:

Ի թիվս ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների՝ ԵՄ-ի աջակցությամբ մենք իրականացնում ենք ոստիկանության բարեփոխումները եւ այս ամիս, ընդամենը երկու շաբաթից ավարտին կհասցնենք բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում:

Մենք ակնկալում ենք համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության եւ հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով:

Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն և համաչափ  տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը:

Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով:

Ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ սա ամենը չէ: Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ ընդունվեց: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը:

Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:

Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»:

Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը: Շնորհակալ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը
Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները...
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ