News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք ավանական չխոսենք»։

Հարցին՝ Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ինքն ի՞նչ քայլերի կդիմեր, երրորդ նախագահը պատասխանեց․ «Դժվարանում եմ ասել իրավիճակը էլ կփոխվի, բայց որ փոխվելու է՝ դա միանշանակ։ Իսկ հիմա այդ թեմայով խոսելը ճիշտ չէ»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները գնացել էին Եվրոպա՝ տարածքային ամբողջականություն, խաղաղություն և օգնություն խնդրելու համար, և հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններին հարի՞ր է դա, Սերժ Սարգսյանը ասաց․ «Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ»։

Հարցին՝ արդյո՞ք ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովում են, Սերժ Սարգսյանն ասաց․ «Իհարկե հնարավոր է  ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովել, բոլոր ֆորմատներով հնարավոր է, և ժողովրդավարությունը երևի թե լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևիցե մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարն ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։

Անդրադառնալով այժմ Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե նրանք են Արցախը հանձնել, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ով այդպիսի փորձեր է անում, «ղալաթ» է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես է հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ, վերջին նախագահն ի՞նչ պետք է աներ և ընդհանրապես այդ փոքր զինված ուժերով արդյո՞ք Արցախն ի վիճակի էր դիմակայել Ադրբեջանին, իհարկե ի վիճակի չէր։ Այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ, դա՞ է եղել այդ մարդկանց ցանկությունը»։

Երրորդ նախագահը պնդեց, որ Արցախի էջը փակված չէ։ Նրա խոսքով՝ շանս կա, որ Արցախը նորից կլինի հայկական․

«Բոլոր նրանք, ովքեր պիտի իմ բառերը մեկնաբանեն որպես հոխորտանք կամ ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ ուզում շփվել»։

Անդրադառնալով նրան, որ տարիներ շարունակ սեղանին է եղել Արցախի ինքնորոշման հարցը, որը պետք է լուծվել հանրաքվեով և հարցին՝ արդյո՞ք սա արդեն իր բանակցությունների հետևանքն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Եկեք ես դա չմեկնաբանեմ։ Դուք շատ լավ գիտեք դրա պատասխանը։ Ամբողջ աշխարհը գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Մինչև 2018-ի ապրիլը մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկությունները մենք ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև մենք կասենք մեր կարծիքը, բոլոր պարագաներում ադրբեջանցիները դեմ են եղել։ Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի փոխզիջումային տարբերակից, չի եղել, մենք ինչի՞ց պիտի հրաժարվեինք»։

Հարցին՝ ի՞նչ շոշափելի հնարավորություն կա, որ Արցախը կլինի հայկական, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այդ հնարավորությունը իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանություններն ու Արցախի նախկին իշխանությունը»։

Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություների մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով․ «Այդպիսի մարդկանց կարծիքների վրա հղում մի արեք և ինձ հարցեր մի տվեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ