Շահրամանյանը պետք ասի՝ ոնց է ինքը ստորագրել, ինչ ուզում է անի, թող պարզ ասի՝ Փաշինյանն ընդունում է այստեղ, չի ընդունում, ռուսները ստիպել են, չեն ստիպել, թուրքերից վաքխեցել է, չի վախեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերալ Շահրամանյանի հրամանագրի ստորագրման պայմաններին:
«Եթե իրոք ճիշտ է, որ այդքան զենք է եղել, որին ես չեմ հավատում, բայց դե ամեն դեպքում: Բայց ինչ-որ բան կար, կարելի էր կազմակերպելլ, կարելի էր Շուշին վերցնել, գալ ճանապարհը բացել, օրինակ եմ ասում, չգիտեմ, ես տեղում չեմ եղել: 88 թվին, ես որ այնտեղ էի, նույն էր, ես 10 փամփուշտ էի տալիս զինվորին, ուղարկում էի պոստի, եղել է 3-ն եմ տվել, իսկ հիմա չգիտեմ, այդ բարոյական իրավունքը չունեմ, որ ասեմ ինչի այսպես: Բայց որ կազմակերպվածություն չի եղել, դա կարող եմ ասել, գիտեմ՝ ով ով է, սկզբում գնում են՝ անասունի ֆերման են նայում, նոր են գալիս շտաբ, ինչ ասեմ»,-ասաց նա:
Հարցին, թե հապճեպ էր ստորագրած հրամանագիրը Արցախի նախագահի, Կարապետյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ միգուցե ժողովրդին հանելու խնդիր է եղել, այդ պատճառով Շահրամանյանը գոնե հիմա պետք է խոսի:
Անդրադառնալով նախկին նախագահների ձերբակալությանը եւ գերեվարությանը Բաքու՝ Կարապետյանն ասաց, որ դա խայտառակություն էր. «Հայերից կսարքեն աշխարհի վերջին «չմո»-ն: Ղեկավար լինեը դա կայֆավատ չի մենակ, ինչ է նշանակում, հանձնվել են, ինչ է նշանակում՝ հանձնվել են, իրավունք չունեին, խոսելը հեշտ է, բայց ղեկավար լինելն էլ հեշտ չի, հազարավոր մարդկանց ճակատագրեր են խեղվել, դրա պատասխանը ով պետք է տա»:











