News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ԱրարատԲանկը միացել է «SIA մրցանակաբաշխությանը»՝ տրամադրել 6000 եվրո։ Գումարը բաշխվել է չորս թիմի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրո։

Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն սթարթափ թիմերը ներկայացրեցին սոցիալական բաղադրիչ պարունակող իրենց բիզնես գաղափարները՝ պլաստիկի վերամշակումից մինչև ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց համար հագուստի արտադրություն։

Ժյուրի.jpg (94 KB)

Հաղթող չորս թիմերից երեքին ընտրել է ժյուրին, չորրորդը՝ Refill-ը, ընտրվել է համայնքային քվեարկությամբ՝

Adapteon՝ նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար արտադրել հարմարավետ և միաժամանակ ոճային հագուստ։

Adapteon.JPG (59 KB)

Contests Lab՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական զվարճալի խաղեր և բովանդակություն՝ նախատեսված երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ծնողների և մանկավարժների համար:

Contests Lab.JPG (74 KB)

Gyugh.org՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել գյուղատնտեսական տեղեկատվական և կրթական հարթակ ՓՄՁ-ների համար։

Gyugh.org.JPG (65 KB)

Refill՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել հավելված, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց ջրի շշերը անվճար լիցքավորելու ամենամոտ վայրը՝ օգտատերերին մատուցելով արժեքավոր ծառայություն՝ միաժամանակ խթանելով կայունությունը և նվազեցնելով պլաստիկ թափոնները:

Refill.JPG (85 KB)

Հաղթող ճանաչված թիմերը ստացել են բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում անցկացվող «Social Impact Award»-ի ամենամյա միջազգային գագաթնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները (ֆոտո)
«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները...
SiMaxx կուտակչային բաճկոնները ապագայի զինվորներին կապահովեն էներգիայի կրկնակի պաշարով
Գերամուր կուտակիչները կօգնեն նոր սերնդի զինվորներին...
Եվրոպայում մշակել են մոնոռելսային էլեկտրական տաքսի վագոններ
Եվրոպական միության հիմնադրամը սկսել է ծրագրի ֆինանսավորումը ...
ՄՊՀ-ն  շուրջ 750 մլն դրամով տուգանել է շահումով խաղերի ոլորտի  խոշոր տնտեսավարողներին՝ հովանոցային գովազդի համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ  նշանակել է...
Մեդվեդեւը «հայհոյել» է «Յանդեքս» նեյրոցանցին եւ պահանջել ընկերության թոփ-մենեջերներին օտարերկրյա գործակալ հայտարարել
«Յանդեքսը» ռուսական ընկերությո՞ւն է....
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով
Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ