News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։

Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս կազմող Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությանը։

Հաղորդվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ