News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով նույն շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար հարուցված քրեական գործի նյութերը, որոշել է մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխել եւ նոր մեղադրանք առաջադրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությոևնից:

Որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, մասնավորապես նշվում է. «Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովվի նկատմամբ մայիսի 15-ին կիրառվել էր բռնություն: Նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել էր նրանց եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից: Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Տեսնելով, որ նրանք չեն հեռանում, քահանան փորձել էր բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չէր տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել էր ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել էր նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին»: Դատախազության փոխանցմամբ`դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք եւս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսեւորելով եւ իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է Պ. Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաեւ` Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետեւորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:

Ինչպես նաեւ, նշվում է որ Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին եւ Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները: Այսպիսով` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը եւ նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով եւ 143-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ