News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ավագանու ինքնաբացարկ հայտնած այս երկու անդամները նշանակվելու են փոխքաղաքապետներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին...
Ամենաշատ