News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկաթուղու կառուցման նախագիծը Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավին», ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է։ Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանը եւ Իրանը փաստորեն արդեն սկսել են ավտոճանապարհի կառուցումը, որն անցնելու է Արաքս գետի հարավային ափով, շրջանցելով Հայաստանը, եւ փաստորեն ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով, Հայաստանի շրջանցմամբ, երկաթուղու կառուցման մասին, այն պարզապես կանցնի գետի այլ ափով։ Երկաթուղագիծը 1 520 է (հիմնականում ԱՊՀ-ում)»,- ասել է Օվերչուկը լրագրողներին։

Նա մեկնաբանել է նաեւ Հայաստանի մասնակցության հարցը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին՝ Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով։ Զանգեզուրի տեղամասը՝ որպես նախագծի մի մաս, Օվերչուկի խոսքով, այժմ չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։

«Հայաստանն այժմ «Հյուսիս-Հարավի» մաս չի հանդիսանում։ Առայժմ նրանք չեն ձեւավորել հստակ դիրքորոշում այն ճանապարհի վերաբերյալ, որը նախատեսվում էր Մեղրիով»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ